Fly Arna-ն իրականացրեց առաջին չվերթը դեպի Հուրգադա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն իրականացրեց իր առաջին չվերթը Երևանից Հուրգադա, հայտնում են ավիաընկերությունից։

Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների հետ միասին, մեկնման սրահում ողջունել են ուղևորներին, իսկ Հուրգադայի միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորել են ջրային կամարով և օդանավակայնում կազմակերպված հատուկ արարողությամբ։

Թռիչքները դեպի Հուրգադա կիրականացվեն շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և հինգշաբթի օրերին։




Լրահոս