Հունիսի 27-ից հուլիսի 4-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2119 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 263 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 113, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 168 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 7-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 5-ը՝ փակված, 2-ը՝ անընթեռնելի, 18-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ փոխարիված համարանիշերով, 170-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1250-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 57 անձի՝ հայտնաբերելով 3 հետախուզվողի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 718 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 73 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 15, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 56 անձ։ 6 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 40-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 353-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի պարեկները, տարբեր կասկածանքներով, բերման են ենթարկել 7 անձի։
Հունիսի 27-ից հուլիսի 4-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 697 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 71 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 18, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 59 անձ։ 6 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի, 72-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 325-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Լոռու պարեկները, տարբեր կասկածանքներով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 14 անձի՝ բացահայտելով ապօրինի ծառահատման 4 դեպք։