ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

 

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շահումյան գյուղ, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Նույն գյուղի Երեւանյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող նույն գյուղի բնակիչ 61-ամյա Աբգար Զաքարյանին պատկանող կիսակառույց շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Գառնիկ Գ-ն վայր է ընկել եւ տեղում մահացել։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե անձն ուր պետք է դիմի ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար:

Հրայր Եղոյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Եղոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Տեղեկանքը ստորագրվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կողմից եւ կնքվում գործակալության եռալեզու կնիքով:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից  տեղեկանքը տրամադրվում է՝

l հայերեն (ձեւ N 1 բնօրինակ կնիքով եւ ստորագրությամբ), (ձեւ N 1 էլեկտրոնային կնիքով եւ ստորագրությամբ),

l հայերեն-անգլերեն (ձեւ N 2 բնօրինակ կնիքով եւ ստորագրությամբ), (ձեւ N 2 էլեկտրոնային կնիքով եւ ստորագրությամբ),

l հայերեն-ռուսերեն (ձեւ N 2 բնօրինակ կնիքով եւ ստորագրությամբ), (ձեւ N 2 էլեկտրոնային կնիքով եւ ստորագրությամբ):

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքները (ձեւ N 1, ձեւ N 2) պատրաստվում են էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով եւ տրամադրվում են փաստաթղթային կամ էլեկտրոնային տարբերակով՝ ըստ դիմողի ցանկության:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք:  Տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից: Նույն համարի ներքո տրամադրվում է մեկ տեղեկանք: Տեղեկանքի կրկնօրինակ չի տրամադրվում: Տեղեկանքը կորցնելու դեպքում անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նոր դիմում:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ԿԱՐԳ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ տվյալ հաստատություն սովորողի ընդունելության եւ տեղափոխման համար։

Դիաննա Մելքոնյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԳ նախարարի N 1640-Ն /24.11.2010թ./ հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման եւ հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու/ազատելու կարգի» 25-րդ կետի համաձայն՝ սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը ներկայացնում է`

1) դիմում` ուղղված տնօրենին,

2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,

3) 3×4 չափի լուսանկար՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,

4) եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ, տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից,

5) նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք՝ տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների, ուսումնասիրած առարկաների, ուսումնական տարվա ընթացքում տեղափոխվելիս՝ նաեւ ընթացիկ եւ կիսամյակային գնահատականների, բացակայությունների քանակի մասին,

6) եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար,

7) նշված կարգի 29-րդ կետի 3-րդ եւ 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2021-2022 ուումնական տարվա սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում եւ ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ:




Լրահոս