Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 43 մլրդ 620 մլն դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 67.6 տոկոսով ավելացել է:
Ի դեպ, նշենք, որ այս ցուցանիշները ներառում են ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը: Այսինքն հայաստանյան ավտոսրահներում, ավտոմեքենաների վաճառքն ակտիվացել է: Բացի այս, ավտոշուկայում ոչ միայն ավտոմեքենաների գներն են բարձրացել, այլեւ՝ առեւտրի ծավալներն են աճել:
Նկատենք, որ մանրածախ առեւտրի շրջանառությունն ավելացել է՝ 1.5 տոկոսով: Այսինքն մեր հանրապետությունում հունվար-ապրիլին առեւտրի շրջանառությունը կազմել է 1 տրլ 86 մլրդ 599 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.8 տոկոսով:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ նաեւ, որ այս տարվա հունվար-ապրիլին մանրածախ առեւտրի շրջանառությունը կազմել է 584 մլրդ 161 մլն դրամ: Մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 4 ամիսներին կազմել է 584 մլրդ 161 մլն դրամ: Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ` մեծածախ առեւտրի շրջանառությունն աճել է 10.1 տոկոսով: Օրինակ, կրպակների դեպքում պատկերը տխուր է. առեւտրի ծավալները նվազել են 9.7 տոկոսով: Այս դեպքում նվազման այլ պատճառ է շրջանառվում. ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսվեցին բացվել, Երեւանում մանր խանութները, կրպակները կամաց-կամաց փակվեցին:
ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ գյուղատնտեսական շուկաներում եւս մտահոգիչ ցուցանիշներ են. այստեղ առեւտրի ծավալները պակասել են 9.4 տոկոսով:
Ս.Հ.