Իշխան Զաքարյանը հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Վան Բայբութի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական խաղերի համաշխարհայի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀԽՀԿ գործկոմի անդամ, Վրաստանի ներկայացուցիչ Վան Բայբութի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև Վրաստանի հայաշատ քաղաքների՝ համահայկական խաղերին մասնակցության հետ կապված խնդիրներ։

Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ նախատեսվում է մեծ թվով վիրահայ երիտասարդների մասնակցությունը Համահայկական ամառային 8-րդ խաղերին։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի հաջորդ հանդիպումները լինելու են Միջինասիական երկրներում։




Լրահոս