Եգիպտոսը զբոսաշրջիկների համար չեղարկել է բոլոր սահմանափակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսը հունիսի 17-ից հանել է տեղացիների և օտարերկրացիների համար կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները: Այսինքն հունիսի 17-ից Եգիպտոս մեկնելու համար ոչ մի թեստ կամ պատվաստման վկայական չի պահանջվում։
Սակայն տարբեր երկրների քաղաքացիների մուտքի պայմանները կարող են ամեն պահի փոփոխվել: Այդ իսկ պատճառով Եգիպտոսի կառավարությունը պահանջում է ճշտել ավիաընկերություններից կամ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կայքէջից:

Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը և պետական այլ ծառայություններ կանոնավոր կերպով ստուգումներ են իրականացնում Կարմիր ծովի շրջաններում գտնվող հյուրանոցներում՝ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար: Բացի այս ստուգվում է նաեւ ջրի, խմիչքների և սննդի որակը, օդորակման ստանդարտները և լողավազաններում ջրի քլորացումը:
Իսկ ահա Թունիսի դեպքում պայմաններն այլ են. Թունիսի օդանավակայան ժամանելուն պես COVID-19 թեստավորումը կատարվում է ընտրովի: Թեստի դրական արդյունքով զբոսաշրջիկները ուղարկվում են 5-օրյա մեկուսացման, որը կարող է երկարաձգվել մինչև մեկ շաբաթ, եթե ախտանիշները հայտնվեն կամ պահպանվեն։

Այս տարվա փետրվարի 15-ից չեղյալ է հայտարարվել պատվաստման ամբողջական կուրսը չավարտած զբոսաշրջիկների մուտքի կարանտինը։ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, որոնք որևէ պատճառով չեն պատվաստվել, ազատվել են Թունիս ժամանելուն պես հյուրանոցում 5 օրով մեկուսանալու պարտավորությունից։ Բայց մինչ Թունիս գալը, նրանք պետք է հանձնեն ՊՇՌ թեստ թռիչքից ոչ ուշ, քան 48 ժամ առաջ կամ մեկ օր առաջ անցնեն էքսպրես թեստ։ Իսկ պատվաստված զբոսաշրջիկները պետք է միայն ներկայացնեն պատվաստման վկայական՝ անգլերեն լեզվով:
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը կարող է իրականացվել ռուսական ցանկացած դեղամիջոցով, քանի որ բոլորն արդեն ճանաչված են հանրապետությունում։ Ի դեպ, մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են բոլոր տեսակի թեստերից:

Ս.Հ.




Լրահոս