Դիմադրություն շարժման անդամները շարունակում են եռամսյա մարզական հավաքներին մասին ծանուցագրեր ստանալ։ Այլ կերպ ասած, եռամսյա հավաքները մահակ են դարձել ընդդիմության ձեռքին։
ArmLur.am -ին մի քանի անուններ են հայտնի դարձել։ Օրինակ, ծանուցագրեր են ուղարկվել Նարեկ Սամսոնյանին, մի քանի դաշնակ եւ ՀՀԿ երիտասարդների։
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության խաղաղ ակցիայի օրերին կոչ արեց ՀՀ պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։ Եւ հիմա շատ քաղաքացիների մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրինակ Նիկոլ Փաշինյանի, Կառավարության անդամների կամ իշխանական պատգամավորների որդիները ներգրավվում են հավաքներում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը։
Ն.Հ.