Մեծ Բրիտանիան Ուկրաինային 10 ինքնագնաց հրետանային կայանք կմատակարարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիան շուտով Ուկրաինային կփոխանցի 10 ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև այլ զինամթերք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։

Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին տրամադրել է բրիտանական ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ 10 ինքնագնաց հրետանային համակարգերի և այլ տեսակի զինամթերքի մասին վերջին տեղեկությունները, որոնք Ուկրաինայում կլինեն առաջիկա օրերին:

Հունիսի 15-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը խոստացել էր ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային։




Լրահոս