![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/81063_b.jpg)
Հուլիսի 5-ին, ժամը 18։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է Մաշտոցի փողոցի թիվ 20 շենքին հարակից խորդանոցի տանիքը (մոտ 15 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:25-ին։