Այսօր Եվրասիա միջազգային համալսարանում հանդիսավոր միջոցառում տեղի ունեցավ Ժան Մոնա «ԵՄ, անվտանգության եւ հիմնարար իրավունքներ» մոդուլի շրջանակներում:
Մոդուլն իրականացնում է համալսարանը եւ հանդիսանում է «Մարդու իրավունքներ եւ անվտանգություն» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի անբաժանելի մասը: Կրկնակի դիպլոմի ծրագիրն իրականացվում է Իտալիայի Տուշիայի համալսարանի հետ համատեղ:
Այսօր համալսարանում ծրագրի ներկայացմանը ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար Անդրա Վիկտորինը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը եւ այլ հյուրեր: Ներկաները հանդես եկան ողջույնքի խոսքով:
Մոդուլի նպատակն է ներկայացնել ԵՄ-ն՝ որպես անվտանգության գլոբալ եւ տարածաշրջանային դերակատար: Հենց այդ նպատակով է մոդուլը ներկայացնում «ԵՄ, Մարդու իրավունքներ եւ անվտանգություն» համառոտ ծրագիրը, որը բաղկացած է ներածական եւ խորացված դասընթացներից եւ որոնք դասավանդում են տեղական եւ հրավիրյալ միջազգային դասախոսներ եւ փորձագետներ:
Մանրամասները՝ տեսանյութում