ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վանաձորի ավագանու նիստն այսօր էլ չի կայացել՝ բավարար քվորում չապահովվելու պատճառով: Ավելի վաղ էինք գրել, որ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ավագանու նիստ է հրավիրել՝ համայնքի սուբվենցիոն ծրարգերի ու տարեկան բյուջեն հաստատելու օրակարգով:
Նշենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ի վանաձորյան ընտրությունններից հետո ավագանին նսիտեր չի կարողանում գումարել: Վանաձորի ավագանու ընտրությունններից հետո մինչև օրս քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, այնուամենայնիվ՝ Վանաձորում չի կարողանում լիարժեք իշխանություն ձևավորել: Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը, փաստացի, չի կառավարվում. ո՛չ բյուջե ունի, ո՛չ՝ հաստատված աշխատակազմ: Բացի այդ՝ ՔՊ-ականներին չի հաջողվում ճնշումներ բանեցնելու միջոցով համոզել ավագանու մեկ-երկու անդամի, որ բավարար ձայներ ապահովեն, ու իրենց ցանկալի թեկնածուն քաղաքապետ ընտրվի: Նշենք, որ ձայների հարաբերակցությունն այստեղ 17/16 է՝ հօգուտ Մամիկոն Ասլանյանի: