Հայաստանում 14-15 տարեկան երեխաները կարող են աշխատել օրական ոչ ավելի, քան 2 ժամ, իսկ շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 10 ժամ: 24 ժամ շաբաթական կարող են աշխատել 16 տարեկան երեխաները, բայց պարտադիր շեշտադրվելով, որ այդ աշխատաժամերը չեն կարող համընկնել պարտադիր կրթության համար նախատեսված ժամերի հետ:
Օրինակ, Սեւանի թերակղզում կան անչափահաս երեխաներ, որոնք այս ամիսներին մոմավաճառությամբ են զբաղվում: ArmLur.am-ը խոսեց նրանցից մեկի հետ:
Նշենք, որ արգելվում է անչափահաս երեխաներին ներգրավել այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրանց առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, ինչպես նաև խոչընդոտել կրթություն ստանալուն:
Սակայն ArmLur.am-ի փոքրիկ զրուցակիցը վստահեցնում է, որ ինքը դասերի ժամերին աշխատանքով չի զբաղվում: Ավելին՝ ուրախ է, որ կարողանում է ծնողներին օգնել իր վաստակած գումարով:
Ս.Հ.
Հ.Հ.