Քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ պարեկային ծառայությունը կանգնեցրել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի վարած մեքենան։ Արդյունքում պարզվել է, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան վարել է հարբած վիճակում։
Սակայն դատախազ Էդգար Պետրոսյանը հրաժարվել է ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, ավելին՝ դիմադրել է, արդյունքում պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել և վերջինիս ուժով բերման ենթարկել։
ArmLur.am-ը կապ հաստատեց Գեւորգ Պետրոսյանի հետ պարզելու համար՝ ինչ գիտի միջադեպի մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան