ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը դեպի Քարվաճառ թանկարժեք ճանապարհ է կառուցում. ի՞նչ նպատակ ունի այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կարճ անց հայտարարեց իր վերահսկողության տակ անցած տարածքներում մեծ թափով ճանապարահաշինարարության իրականացնելու մասին: Բացի Վարանդայի՝ Ֆիզուլիի օդանավակայանի կառուցումը, պաշտոնական Բաքուն մի քանի ուղղություններով սկսեց ճանապարհներ կառուցել՝ Դեպի Շուշի, Վարանդա ու Քարվաճառ:

Ամենահավակնոտը, փաստացի, ադբեջանական Գանձակը՝ Գյանջան, Քարվաճառին կապելու ճանապարհն է, ինչի շրջաննակներում մոտ 12 կմ-անոց թունել է կառուցվելու: Գանձակը Քարվաճառին կապող ավտոճանապարհ դեռ խորհրդային տարիներից է եղել, այն սակայն անցում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, և Ադրբեջանն այժմ փաստորեն ցանկանում է սեփական ավտոճանապարհ ունենալ, որ Քարվաճառ հասնելու համար ստիպված չլինի ռուս խաղաղապահների թույլտվությունը ստանալ:

Ըստ հայտարարված պլանի՝ նախատեսվում է, որ թունելը շահագործման կհայտնվի 2025-ին, ճիշտ այն ժամանակ, երբ լրանում է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության ժամկետը։ Ու թեև պաշտոնական Բաքուն արդեն մի քանի անգամ տարբեր անձանց շուրթերով հայտարարել է, որ խաղաղապահների առաքելության մասին պայմանագիրը չի պատրաստվում երկարաձգել, հարց է առաջանում՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը թանկարժեք արժողությամբ այս ծրագիրն իրականանցում: Ստացվում է՝ պաշտոնական Բաքուն էլ է քաջ գիտակցում, որ ռուսական ներկայությունը տարածաշրջանում դեռ երկար է մնալու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Սևակ Վարդումյան




Լրահոս