Օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատը ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերում ՌԴ-ի քաղաքացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մայիսին օտարերկրացիների մասնակցությամբ անշարժ գույքի առքուվաճառքի 475 գործարք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 367 գործարքի փոխարեն։ Հատկապես ավելացել են օտերարկրացիների կողմից անշարժ գույքի գնումները։

Այսպես․ այս տարվա մայիս ամսին օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում գնել են 177 միավոր անշարժ գույք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 114 գործարքի փոխարեն։ Օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի մեծ մասը բնակարանների ձեռբերումն է։ Եթե անցյալ տարի օտարերկացիները ՀՀ-ում 43 բնակարան էին ձեռք բերել, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 96 բնակարան։ Օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատը ՀՀ-ում անշարժ գույք են ձեռք բերում ՌԴ-ի քաղաքացիները՝ 91 միավոր անշարժ գույք նախորդ տարվա 48-ի փոխարեն։ Հաջորդը՝ ԱՄՆ-ի քաղաքացիներն են․ 22 միավոր անշարժ գույք՝ նախորդ տարվա 15-ի փոխարեն։

Իրանի քաղաքացիները ՀՀ-ում ձեռք բերված անշարժ գույքի թվով 3-րդ տեղում են․ 12՝ նախորդ տարվա 7-ի փոխարեն։ Բացի այս, նշենք, որ օտարերկրացիների կողմից վաճառվող գույքը ևս ավելացել է․ 2022-ի մայիսին՝ 298 գործարք, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 253 գործարք։

Ս.Հ.




Լրահոս