Պուտինը կոչ է արել ռուսական էներգաընկերություններին պատրաստվել նավթային էմբարգոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատրաստ լինել նավթային էմբարգոյին, որը սահմանվել է Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահը այդ մասին ասել է ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Ինչպես հայտնի է՝ օրերս Եվրամիությունը պատժամիջոցների հերթական փաթեթն է սահմանել՝ ներառելով նավթային էմբարգոն: Տվյալ որոշմանը հայրենական ընկերությունները պետք է արդեն պատրաստ լինեն: Այսպիսի սահմանափակումների հեռանկարների մասին մենք խոսել ենք նաև վառելիքա-էներգետիկ համալիրի հարցերով նախորդ խորհրդակցության ժամանակ», – ասել է Պուտինը:

Արևմուտքի երկրները խստացրել են Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ պատժամիջոցները Ուկրաինայում 2022 թ. փետրվարին սկսված իրադարձություններից հետո:




Լրահոս