Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 8-ին որոշում է ստորագրել, որի համաձայն տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ է ստեղծվել։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի ապրիլի 27-ի N 434-Ա որոշման 4-րդ կետը`
1. Ստեղծել տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն hավելվածի»։
Տնտեսական քաղաքականության խորհրդի բնականոն գործունեությանն աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը
Ա. Փիրումյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար),
Է. Հակոբյան – ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ,
Ն. Կիրակոսյան – ՀՀ կենտրոնական բանկի քարտուղարության արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետ (համաձայնությամբ),
Հ. Հարությունյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ,
Ս. Բաղդասարյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերիվարչության ավագ մասնագետ,
Ա. Հովսեփյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան։