Մոսկվայում վատ եղանակի պատճառով մարդ է զոհվել, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ալիքում:
Նրա խոսքերով 10 մարդ տարբեր ծանրության վնասվածքներով հիվանդանոցներ է տեղափոխվել։
Քաղաքապետը նշել է, որ այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան նախորդ օրերին, քանի որ քամու պոռթկումներն այժմ հասնում են վայրկյանում 25 մետրի։
Մոսկվայի դատախազությունը պարզում է տղամարդու մահվան հանգամանքները, որի վրա ուժեղ քամու պատճառով ծառ է ընկել։