Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է փոփոխութուն անել «Դիվանագիտության մասին» օրենքում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խորհրդարանի՝ դեռևս օրակարգում չընդգրկված հարցերում տեղ է գտել Հակոբյանի նախաձեռնած օրինագիծը, ըստ որի՝ փոփոխություն է նախատեսվում արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի և նրա տեղակալի ընտրության դրույթում:
Այժմ գործող կարգով՝ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ և բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից։
Իշխանությունն առաջարկում է կրճատել 10 տարին ու առաջարկում այն դարձնել 5:
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ և բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից»,- ասվում է նախագծի նախնական տարբերակի մեջ։
Ս.Վ.