Եվրամիությունում ժամանակավոր պաշտպանություն է խնդրել 3,7 միլիոն ուկրաինացի փախստական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ից ժամանակավոր պաշտպանություն է խնդրել մոտ 3,7 միլիոն ուկրաինացի փախստական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Պրահայում ԵՄ ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը:

«Ընդհանուր առմամբ, 6,7 միլիոն ուկրաինացի մուտք է գործել ԵՄ, իսկ մոտ երեք միլիոնը հետո վերադարձել է: Մոտ 3,7 միլիոն մարդ ժամանակավոր պաշտպանություն է խնդրել: Այժմ ԵՄ-ում կա մոտ 3,2-3,7 մլն փախստական»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ որոշ փախստականներ, ովքեր ժամանակավոր ապաստան են խնդրել, արդեն վերադարձել են Ուկրաինա, իսկ մյուսները, ընդհակառակը, գտնվում են ԵՄ-ում, սակայն գրանցման համար չեն դիմել իշխանություններին։




Լրահոս