Օրերս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան հարբած վիճակում վարելու և պարեկներին դիմադրելու համար ձերբակալվել էին: Ավելի ուշ դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել, քանի որ ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ:
Եվ ահա դեպքից հետո տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում էր, թե ինչպես է պարեկը առեւանգում դատախազին, արցունքաբեր գազ կիրառում: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն, պարեկները իրավապահներին հայտնել են, թե այդ քայլի են գնացել, քանի որ դատախազը բռնություն է կիրառել, մինչդեռ տեսանյութում պատկերն այլ է:
Armlur.am-ը Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանից հետաքրքրվեց, թե ինչ հանցանք էր կատարել դատախազը, երբ պարեկը քաշելով, ուժ կիրառելով տանում է։
Մանրամասները տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան