Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին Արմավիրի մարզում է եղել, բայց սահմանամերձ Մարգարա այդպես էլ չի հասել: Փոխարենը՝ Երասխահուն գյուղում է կանգ առել: Տեղի բնակիչների խոսքերով, վարչապետի այցի նպատակը մինչեւ Մարգարա գյուղ իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին ծանոթանալն է:
Երասխահուն գյուղում վարչապետի հետ հանդիպմանը գյուղացիների մի մասը բարձրաձայնել է ջրի, մանկապարտեզի, հոսանքի անջատումների մասին:
Թեեւ վարչապետը զրուցել է գյուղացիների հետ, լսել խնդիրների մասին, բայց այդպես էլ չի պարզաբանել, թե ինչ է նշանակում՝ հայ-թուրքական սահմանը բացվելու է «երրորդ երկրի» համար:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան