ԵՄ-ն սառեցրել է 13,8 միլիարդ եվրոյի չափով ռուսական ակտիվները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը սառեցրել է 13,8 միլիարդ եվրոյի չափով ռուսական ակտիվները։ Այս մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, գրում է Reuters-ը։

Նա ասել է, որ դա արել է ԵՄ 27 անդամ երկրներից միայն 5-ը։ Մյուս երկրներին Ռեյնդերսն ակտիվանալու կոչ է արել։

«Այս պահին մենք սառեցրել ենք ռուս օլիգարխներից եւ այլ կազմակերպություններից ստացվող միջոցները 13,8 միլիարդ եվրոյի չափով, ինչը բավականին շատ է»,-ասել է Ռեյնդերսը։

Նա հավելել է, որ ակնկալում է վերջնական քաղաքական համաձայնություն։




Լրահոս