ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ առաջիկայում կհանդիպեն հայ և թուրք բանագնացները. ակտիվ քննարկումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան Հայաստանին առաջարկել է հարաբերությունների կարգավորման հարցով բանագնացների հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երևանում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում դիվանագիտական իր աղբյուրին:

«Եթե խոսքը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին է, տրամաբանական կլինի, որ բանակցություններն ընթանան առանց երրորդ երկրների մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երևանում, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի կողմից ճնշումն է․ «Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում, բայց մենք հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի»,- ասել է նա։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

Մանրամասները` տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս