Ստամբուլում ուկրաինական հացահատիկի հարցով փակ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում Թուրքիայի մասնակցությամբ տեղի են ունենում ուկրաինական հացահատիկի հարցով փակ բանակցություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk.com-ը:

Բանակցություններին մասնակցում են Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի զիվորական պատվիրակությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Նշվում է, որ փակ հանդիպման արդյունքների մասին տեղեկատվությունը կհայտնի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի մշակման աշխատանքներն իրականացվում են ռուս զինվորականների կողմից։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նշել էր, որ ռուսական և ուկրաինական կողմերի միջև հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածություն գործնականում ձեռք է բերվել։




Լրահոս