ՊԵՏԱԿԱՆ ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոդենի քանդակի տեղի հարցը դեռեւս վերջնական չէ»: Այս մասին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում, ի պատասխան քանդակի տեղի հետ կապված քաղաքացիների դժգոհության, գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Համաձայնելով, որ քանդակի չափերն ու հրապարակի ծավալն անհամապատասխան են, այդուամենայնիվ, կարծում ենք, որ սա անթույլատրելի քայլ կլինի, քանի որ Սերժ Սարգսյանը Երեւանում հատուկ ընդգծեց, որ այդ քանդակի տեղի ընտրությունը պատահական չէ եւ արտացոլում է մեր վերաբերմունքը Ֆրանսիայի հանդեպ: Ու հիմա կստացվի, որ Սերժ Սարգսյանը խաբեց արձանի բացմանը մասնակցած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին ու ճամփու դրեց, որպեսզի հետո Կարեն Կարապետյանը փոխի արձանի տեղը:




Լրահոս