Ինչ իրավիճակ է Ուկրաինայում. ինտենսիվ հրետակոծությունները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողությունները շարունակվում են: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական բանակը շարունակում է Ուկրաինայի բնակավայրերի ինտենսիվ հրետակոծությունները։ Վիննիցա քաղաքին հասցված հարվածի հետեւանքով զոհվել է առնվազն ութ բնակիչ, կա ութ վիրավոր։

Ռուսական զորքերի կողմից գրավված Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքը երեկ երեկոյան կրկին հրետակոծության է ենթարկվել։  Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական զինուժը հրթիռային հարված է հասցրել «Սոկոլ» սարքաշինական գործարանի տարածքին։ Խերսոնի ռուսամետ վարչակազմի փոխանցմամբ` ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինացի զինվորականների կողմից Նիկոլաևի շրջանի Բաշտանկա քաղաքից արձակված հինգ հրթիռ։ Դրանցից երկուսի բեկորներն ընկել են Նովայա Կախովկայի «Սոկոլ» գործարանի մոտ։ Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Ն.Հ.




Լրահոս