ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Յունիբանկ»-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վարդան Աթայանի եւ նրա սանիկ, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հարաբերությունները վերջերս կտրուկ սրվել են: Բանն այն է, որ Արթուր Աբրահամը նախատել է Աթայանին, որն իր անունը շահարկելու միջոցով փորձում է սեփականատիրոջից խլել «Հին Էրիվան» համալիրը: Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ը ժամկետանց էր ճանաչել «Հին Էրիվան» հոլդինգին, որից հետո Աթայանն առաջարկել էր Աբրահամին գնել այն 4 մլն դոլարով: Արթուր Աբրահամը, սակայն, «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: «Նման թեմայով խոսակցություն իմ եւ Վարդան Աթայանի միջեւ չի եղել»,-ասաց նա:




Լրահոս