Հանրապետության գետերում հուլիսի 13-14-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հուլիսի 12-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.70 մետր, ինչը 6 սմ-ով ցածր է նախորդ տարվա հուլիսի 12-ի ցուցանիշի համեմատ:
Ինչ վերաբերում է ջրամբարներին, ապա գրեթե բոլոր ջրամբարներում ջուրն ավելի շատ է, քան նախորդ տարի: