«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի, մեղադրական եզրակացության համաձայն, Չալաբյանը մայիսի 4-ին «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 8-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2 մլն դրամ գումար։ Նույն գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Էմմա Սարգսյանը։ Չալաբյանը կալանքի տակ է, իսկ Սարգսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել