Երգչուհի Ադելն իր մասին պատմող վավերագրական ֆիլմ կնկարահանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի երգչուհի Ադելը պատրաստվում է իր մասին պատմող ֆիլմ նկարահանել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանսիական Elle պարբերականը։

Ֆիլմը կպատմի արտիստի կարիերայի, Ռիչ Փոլի հետ սիրավեպի և 2022 թվականի սկզբին ԱՄՆ-ում նախատեսված համերգի սկանդալային չեղարկման մասին: Ֆիլմի թողարկման ամսաթվի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

2022 թվականի հունվարին Ադելը վերջին պահին չեղարկել էր իր համերգը Լաս Վեգասում: Նման քայլն արժանացել էր երգչուհու երկրպագուների զանգվածային քննադատությունը։




Լրահոս