«Planet Today»-ը հայտնում է, որ Իրանի Խուզեստան նահանգի մայրաքաղաք Ահվազում հնագույն գերեզմանոց է հայտնաբերվել՝ հնագույն դամբարաններով։
Իրանցի հնագետ Հոսեյն Ֆեյզի խոսքով՝ գերեզմանատանը հայտնաբերվել են հնագույն մարդկանց մնացորդներ, բեժ գույնի որոշ դամբարաններ՝ պատված բնական խեժով։
Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ գերեզմանոցը թվագրվում է Պարթևական կայսրության ժամանակներով (մ.թ.ա. 247 – մ.թ. 224 թթ.)։