Փոփոխություններ աշխատավարձի և նվազագույն ժամային տարիֆային դրույքաչափերի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ոչ միայն կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձի չափը, այլև՝ կվերանայվեն նվազագույն ժամային տարիֆային դրույքաչափերը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության աշխատողների համար սահմանել 4 աշխատանքային օր ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք: Նշենք,որ ՀՀ կենտրոնական բանկի և բանկային համակարգի՝ ինչպես հնգօրյա, այնպես էլ՝ վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատողների համար նախատեսված է 4 աշխատանքային օր ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք։

Մեզ հայտնի դարձավ, որ պետական բյուջեի ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի, բայց եկամուտների մասով հնարավոր են որոշակի ավելացումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե գործող օրենսդրությամբ 4 օր աշխատանքի համար աշխատողին վճարվելու է միայն աշխատավարձը և հարկվի սահմանված կարգով, ապա նախագծի ընդունումից հետո հարկման ենթակա է լինելու միջին օրական աշխատավարձը, որը հաճախ էականորեն գերազանցում է աշխատողի օրական աշխատավարձի չափը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ նվազագոյյն աշխատավարձը 68,000 դրամից դառնալու է 75,000 դրամ։

Ս.Հ.




Լրահոս