ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան կորուստ ունեն ռուսական եւ ուկրաինական զորքերը. իրավիճակը լարված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը կորցրել է իր մարտունակության ավելի քան 30%-ը, հայտարարել է բրիտանական զինված ուժերի հրամանատար Էնթոնի Ռադակինը։

Նրա խոսքով՝ մոտ 50 հազար ռուս զինվոր սպանվել կամ վիրավորվել է։ Բացի այդ, պատերազմի սկզբից ի վեր ոչնչացվել է 1700 ռուսական տանկ, շարքից դուրս է եկել մոտ 4000 զրահամեքենա։

Այս ամենը Ուկրաինային վստահություն է տալիս, որ կկարողանա հաղթել պատերազմում, ասել է Ռադակինը։ «Նրանք [ուկրաինացիները] հստակ տրամադրված են իրենց ողջ տարածքը Ուկրաինայի պայմաններով վերադարձնելու հարցում»,- ասել է նա։

Իր հերթին Ուկրաինայի Գլխավոր շտաբն է հայտարարություն տարածել եւ տվյալներ հայտնել: Մեկ օրում  զոհվել է 150  ռուս զինվորական, իսկ փետրվարի 24-ից ի վեր 38 450 մարդ:

Ներկայացնենք այլ տվյալներ եւս՝

տանկեր՝ 1687

զրահապատ մարտական մեքենա՝ 3886,

Անօդաչու թռչող սարք՝ 113

Ինքնաթիռ՝ 220

Ուղղաթիռ՝ 188:

Իր հերթին Ռուսաստանի Դաշնությունը եւս տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում զորքերի գործունեությունից: Ուկրաինայի Զինված ուժերի 115-րդ մեքենայացված բրիգադը, որը գործում է Սեւերսկի ուղղությամբ, փաստացի ոչնչացվել է ՌԴ օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության հարվածների արդյունքում։ Նշվում է, որ միայն վերջին երկու օրվա ընթացքում այս ստորաբաժանման անձնակազմի կորուստը կազմել է ավելի քան 600 մարդ։  123-րդ տարածքի ժամանակավոր տեղակայման կետում ՌԴ օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զինատեսակներով հարվածի արդյունքում ոչնչացվել է մինչև 200 ազգայնական և օտարերկրյա վարձկան, ինչպես նաև 13 միավոր զրահատեխնիկա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս