![](https://armlur.am/wp-content/uploads/2022/07/Снимок-29.jpg)
Հուլիսի 16-ին ժամը 16։30-ի սահմաններում բնապահպանական օրենսդրության նորմերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ավազի ապօրինի արդյունահանման տարածքում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։