Ինչպես հայտնի է, 2021 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 01։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել էր 27-ամյա Դիանա Դարբինյանը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը։ Իրավապահները տեւական ժամանակ է, ինչ փնտրում էին ենթադրյալ սպանություն կատարողին:
Արդյունքում, ոստիկանությունը մայիսի 9-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց հայտնելով, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Բելառուսի Հանրապետության իրավապահների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բելառուսի Հանրապետությունում հայտնաբերվել և մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Լևոն Ա․-ն, որը 2021 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 104-րդ (Սպանությունը) և մի շարք այլ հոդվածների մեղադրանքով:
Եվ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բելառուսում հայտնաբերված տղամարդը «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստերը ենթադրյալ սպանողն է , որին Հայաստան են տեղափոլե եւ կալանավորել :
Իսկ ինչ էր եղել սպանության պատճառը: Ենթադրյալ սպանողը հայտնել էր, որ վիճել է Դիանա Դարբինյանի ամուսնու հետ, ինչի արդյունքում էլ կրակել է նրանց ուղությամբ, որի արդյունքում երիտասարդ աղջիկը մահացել էր:
Վանաձորի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դարբինյանի դուստրն ու փեսան Երևանում էին բնակվում, փեսան նույնպես գործարար է, ստեղծել էր սեփական բիզնեսը։ Վանաձորցիների խոսքերով Դիանան համեստ եւ հավասարակշռված, կիրթ անձնավորություն էր, կարի ֆաբրիկայի կառավարման գործերը հայրը վստահել էր նրան, ամուսինը նույնպես աչքի է ընկել զուսպ պահվածքով։
Ք.Մ.