2009 թվականին Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ճգնաժամից դուրս գալու համար տրամադրել էր 500 միլիոն դոլարի վարկ: «Ժողովուրդ»-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել է, թե որտեղ են ծախսվել այդ գումարները: ՀՀ վարչապետը փորձել է պատասխանել` միաժամանակ բացատրելով, որ ինքը համապատասխան մարմիններին կհանձնարարի ստուգումներ կատարել, որից հետո կներկայացնի իրավիճակը: Այնպես որ, այն ձեռնարկությունները, որոնք օգտվել են ռուսական վարկից, չի բացառվում, որ առաջիկայում հայտնվեն վարչապետի վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ