Հայկ Մամիջանյանը դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ հայ ռազմագերիներին տեսակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրառում է արել, որ դիմելու է ադրբեջանական կողմին՝ այնտեղ պահվող հայ ռազմագերիներին տեսակցելու համար։

Նա գրել է․«Տեղեկացնեմ, որ վաղը պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։

Նամակի վերաբերյալ տեղեկացնելու եմ նաև ԱՊՀ, ԵԽ և Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովների նախագահներին, Եվրոպական խորհրդարանի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ՀՀ դեսպաններին»։




Լրահոս