Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելելու է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ՌԻԱ նովոստի գործակալությանը։
Պեսկովը նաեւ ասել է, թե Պուտինը Թեհրանում 3 հանդիպում ունի․ Իրանի նախագահ Ռայիսիի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և նախագահը կայցելի նաեւ Իրանի գերագույն կառավարիչ Ալի Խամենեիին։ Նրա խոսքով՝ Իրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է, և Մոսկվան շատ է գնահատում երկկողմ հարաբերությունները։
Պեսկովն առաջնահերթ է համարել տնտեսական հարաբերությունները եւ նշել, որ միայն այս տարվա առաջին չորս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 31 տոկոսով՝ դա անվանելով դրական միտում։
Ռուսական լրատվամիջոցները նկատում են` Էրդողանի հետ քննարկման թեմա կլինի նաեւ Ղարաբաղը, սակայն հստակ ոչինչ հայտնի չէ։
Ն. Հ.