Իսպանիայի հյուսիս – արեւմուտքի Սամորայի նահանգում (Կաստիլիա ի Լեոնի Ինքնավար Մարզ) տարհանել են 32 ոչ մեծ բնակավայրերի բնակիչներին անտառային հրդեհի պատճառով անվանգության նկատառումներով:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին այդ մասին Twitter-ում հաղորդել Է տարածաշրջանի շտապ օգնության ծառայությունը: Ծառայության տեղեկատվությամբ՝ կրակը մոլեգնում Է Լոսասիո մունիցիպալիտետի շրջանում: Դրա հետեւանքով շուրջ 6 հազար մարդ հարկադրված Է եղել ժամանակավորապես լքելու տունը: Ինչպես հայտնում Է Europa Press գործակալությունը, Սամորայում երկու բնական հրդեհների հետեւանքով զոհվել Է երկու մարդ, եւս 15-ը՝ տուժել:
El Paվs թերթի վարկածով՝ բազմաթիվ բռնկումների հետեւանքով երկրում արդեն այրվել Է շուրջ 60 հազար հեկտար անտառ: Իսպանիայում հրդեհներն սկսվել են արտակարգ շոգ եղանակի ֆոնին, որը շարունակվել Է ամբողջ անցյալ շաբաթ. որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել Է 45 աստիճանը: Հուլիսի 19-ին իրավիճակը փքր-ինչ բարելավվել Է, այնուամենայնիվ Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը երկրի որոշ տարածաշրջաններում շոգի պատճաով դեռեւս պահպանում Է եղանակային վտանգի բարձր մակարդակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: