ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5.000 դրամը փորձել է դնել պարեկի գրպանը. 35-ամյա վարորդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Շիրակացու փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար կանգնեցրել են «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենա։

Վարչական իրավախախտման փաստով արձանագրություն կազմելու ժամանակ մեքենայի 35-ամյա ուղևորը արձանագրություն չկազմելու համար 5-հազարանոց թղթադրամը փորձել է դնել պարեկի գրպանը։ Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին։

Կատարվում է նախաքննություն։




Լրահոս