ԶՈՐԱԿՑՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Ժողովուրդ»-ի միջոցով իր զորակցությունը հայտնեց «Հայլուր»-ին, որը կիրակի օրը «իրականում ոչ գաղտնի տեղեկություններ էր հրապարակել, թե բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները որտեղից եւ ինչքան արտասահմանյան դրամաշնորհներ են ստացել: Իրականում մեր հասարակությունը տեսավ, որ այդ խոշոր գրանտները ստացվել էին ոչ բանակային խնդիրները վեր հանելու համար: Թողարկման ժամանակ ցուցադրվեցին նաեւ բանակային հանցագործության կանխարգելման դրվագներ: Ու զավեշտալի է այն, որ «Սորոս» հիմնադրամից ֆինանսավորվող այդ գրանտակերներն այսօր մեկ մարդու պես միավորվել են «Առաջին լրատվական»-ի դեմ, քանի որ կանխազգում են վտանգ, որ հասարակությունը կարող է ըմբռնել իրենց գործունեության իրական դրդապատճառները: Մենք նորանոր հաջողություններ ենք մաղթում «Հայլուր»-ին»` իր ապագա բացահայտումներում»:




Լրահոս