Լուսանկարն արվել է Արարատի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Mercedes եւ թԸի 53 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե որոնք են որդեգրելու պայմանները:
Հրանուշ Պողոսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, որոնք հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միեւնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը՝ որպես որդեգրողի թեկնածու, հաշվառվում է ՀՀ մարզպետարանների, իսկ Երեւանում՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն են տալիս եւ որդեգրել ցանկացող անձանց հաշվառումն իրականացնում են ՀՀ մարզպետարանները /Երեւանի քաղաքապետարանը/, օտարերկրացիների դեպքում՝ որդեգրման հարցերով կենտրոնական մարմինը, իսկ կենտրոնացված հաշվառումը իրականացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե երբ եւ ինչ ժամկետում է կատարվում ուսանողի փոխատեղումը:
Մարինե Ասլանյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչեւ կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակը սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաեւ սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում): Հաջորդ ուսումնական տարին սկսելուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները եւ համապատասխան փաստաթղթերը քննարկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) նիստում` միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ: Խորհրդի կողմից հաստատվում է ուսման վճարի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների անվանական կազմը, որը տնօրենի կողմից հրապարակվում եւ պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին երեք աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները եւ ազգությամբ հայ օտարերկրացիները հաստատություններ կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրենց ընտրությամբ: