Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի Հանրապետության նախագահ Գուստավո Ֆրանսիսկո Պեդրո Ուռեգոյին` Անկախության օրվա առթիվ. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կոլումբիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Վստահ եմ, որ միացյալ ջանքերի շնորհիվ կհասնենք համագործակցության նոր մակարդակի՝ հանուն մեր բարեկամ պետությունների բարօրության և բարգավաճման: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։