ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանի զգուշացումը Թուրքիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցան աշխարհաքաղաքական նշանակության հանդիպումներ ու բանակցություններ ԻԻՀ առաջնորդ Իբրահիմ Ռայիսիի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահը նախ հանդիպեց Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, ով Էրդողանի համար հստակ ուղերձներ է հնչեցրել: Ալի Խամենեին հստակ ասել է, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը։

«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Զուգահեռաբար՝ Թուրքիայի նախագահի հետ զրույցում Խամենեին նաև գոհունակություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձվելու» կապակցությամբ։

Հստակ է, որ Ալի Խամենեիի հայտարարությունն իրանական կողմի պաշտոնական դիքրորոշումն է տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին։ Իրանն առաջին հերթին սեփական շահերն է առաջ մղում, քանի որ ՀՀ-ի հետ սահմանի վերացումը առաջին հերթին լրջագույն անվտանգային մարտահրավեր է ԻԻՀ-ի համար։

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս