Պուտինը պահանջել է պատժամիջոցների մեղմացում ուկրաինական հացահատիկի արտահանումն ապաշրջափակելու դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեհրանում Իրանի և Թուրքիայի ղեկավարների հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահն ասել է, որ ուկրաինական հացահատիկի արտահանումը ապաարգելափակելու համար Արևմուտքը պետք է մեղմացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ ՌԴ ղեկավարի՝ դրանից է կախված է որոշ երկրներում սովի սպառնալիքի աստիճանը։

Պուտինը ասել է, որ Թուրքիան և անձամբ նախագահ Էրդողանը «շատ բան արեցին ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ համաձայնության գալու համար» (բանակցությունները Ստամբուլում անցկացվել են ՄԱԿ-ի հովանու ներքո)։

«Սակայն ի սկզբանե մենք հարցն այնպես ենք դրել, որ խնդիրը պետք է փաթեթով լուծվի․ այսինքն՝ մենք կնպաստենք ուկրաինական հացահատիկի արտահանմանը, սակայն ելնում ենք այն բանից, որ բոլոր սահմանափակումները, որոնք կապված են ռուսական հացահատիկի հնարավոր արտահանման հետ, պետք է հանվեն»,- հայտարարել է Պուտինը։




Լրահոս