ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

САМОСУД
«ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի որդին որեւէ կապ չունի եւ չի ունեցել ոստիկանության կողմից Երեւանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծված ավազակախմբի հետ»,-հայտարարել է PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը` հերքելով ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, որը թյուր իրազեկման արդյունք էր: Գործակալությունը նաեւ տեղեկացրել է, որ  կեղծ տեղեկատվություն պատրաստած լրագրողը հեռացվել է աշխատանքից:

ԿԿԱՌՈՒՑԵՆ, ՈՐ ՉՏՈՒԺԵՆ
Մինչեւ 2014թ. «Դվին» հյուրանոցը կկառուցվի: Այս մասին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որի լավատեսության հիմքը «Դվին»-ի սեփականատերերի ստանձնած նոր պարտավորություններն են, որոնցով սահմանված ներդրումները չիրականացնելու դեպքում նրանք ստիպված կլինեն  վճարել  տույժեր` չկատարված ներդրումների 10 տոկոսի չափով:

ՊՈՒՏԻՆԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատում հետխորհրդային տարածքում եվրասիական միություն ստեղծելու` Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Այս մասին Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ երկրների վարչապետերի համատեղ ասուլիսում հայտարարել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ այն «հեռանկարային է եւ ժամանակին համընթաց»: Հետաքրքիր է, որ նա այս կարծիքին հանգեց Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո:

ՄԵՐՍԻ, ԷԴՎԱ՛ՐԴ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որտեղ իր երախտիքի խոսքն է հայտնում իր պետական այցը Հայաստանում  կազմակերպելու համար. «Ձեզ շնորհված «Պատվո լեգեոնի բարձրագույն սպայի» կոչումը ընդունեք որպես Ֆրանսիայի երախտագիտության խոսուն վկայություն այն օրինակելի հանձնառության համար, որը Դուք ստանձնել եք, որպեսզի մեր երկու երկրների եղբայրական բարեկամությունը չլինի սոսկ խոսք»: Ի դեպ, նշենք, որ Էդվարդ Նալբանդյանին եւ Մեհրիբան Ալիեւային շնորհված շքանշանները նույն կարգի են:  

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՆՔ, ԷԼԻ
Արտասահմանյան շատ ներդրողների կողմից Հայաստանն ընկալվում է որպես բարձր կոռուպցիոն միջավայր ունեցեղ երկիր: Նման հայտարարություն է արել «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ»-ի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ Կուրտ Բայերը: Նա ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակության կազմում Հայաստան է եկել ներդրումների 2012-15թթ. ռազմավարությունը քննարկելու նպատակով: Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, ըստ Կ.Բայերի, որոշ քայլեր արվում են, սակայն դեռ անելիքներ շատ կան:

ԷԼԻ ԳԱԼԻՍ ԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հոկտեմբերի 21-ին եւ 22-ին կլինեն Երեւանում ու կհանդիպեն  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

ՊԱՐՏՔԸ ՉԻ ՏԱԼԻՍ                         
Ռուսաստանի Կենտրոնական բանկն արդեն մի քանի ամիս է` փորձում է բանտ ուղարկել «Պետրոֆֆ» բանկի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ներսիսյանին, սակայն Մոժայսկի քաղաքային դատարանն արդեն երկու անգամ հրաժարվում է քրեական գործ հարուցել նրա նկատմամբ:  Ներսիսյանը Կենտրոնական բանկից պարտք է վերցրել 3.8 մլրդ ռուբլի, սակայն չի վերադարձրել:




Լրահոս