Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է. ռումբերի մասին ահազանգը կեղծ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է. ռումբերի մասին ահազանգը կեղծ էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթևիկ Խաչատրյանը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 20-ին ժամը 12։57-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել էին։ Ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել էին:




Լրահոս