Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 29 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 593-ի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Irna-ն:
Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7915 նոր դեպք, որից 1198-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 304 հազար 550 դեպքից 7 մլն 71 հազար 5-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
718 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: