ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չավուշօղլույի ուշագրավ հայտարարությունը. ով է կանգնած հայ-թուրքական հարաբերությունների թիկունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հերթական հայտարարություններն է արել: Թուրքական TRT Haber հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն իրականում եռակողմ գործընթաց է, դրա մեջ է նաև Ադրբեջանը։

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ու պետք է հստակ քայլեր անի այդ ուղղությամբ։ Խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ կոորդինացնելու մասին, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»։

Նրա խոսքով՝ իրենք տարածաշրջանում բոլորի, այդ թվում՝ Հայաստանի, օգտից բխող խաղաղություն ու կայունություն են ուզում։  Չավուշօղլուն հարցազրույցի ընթացքում այս անգամ օգտագործել է ոչ թե «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, այլ «Զանգեզուրի նախագիծը»։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքել Թուրքիայի արտգործնախարարի այն դիտարկումներին, թե գործընթացը եռակողմ է:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս